Գերմանիայում հետաքննություն են սկսել ԵԽԽՎ-ում Բունդեսթագի մեկ գործող և մեկ նախկին՝ ՔԴՄ/ՔՍՄ իշխանության բլոկի պատգամավորի նկատմամբ, որոնց կասկածում են Ադրբեջանի շահերի լոբբինգի հետ կապված կոռուպցիայի մեջ:
Այս մասին հայտնում է Spiegel Online-ը։
Մայնի Ֆրանկֆուրտի դատախազությունն ընդհանուր առմամբ հետաքննում է երեք մարդու՝ ՔԴՄ-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցին, ՔՍՄ-ից Բունդեսթագի նախկին պատգամավոր Էդուարդ Լինթներին և մի փաստաբանի, որի անունը չի նշվում: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի քաղաքական լոբբինգի հետ կապված կոռուպցիայի և կաշառքի համար։
Հինգշաբթի Բունդեսթագը Կարին Շտրենցին զրկել է անձեռնմխելիությունը։ Բացի այդ, քննիչները խուզարկել են նրա գրասենյակը Բունդեսթագում և բնակարանը։ 2014-2015 թվականներին Շտրենցը 30 հազար եվրո էր ստացել Line M-Trade լոբբիստական կազմակերպությունից, որը ղեկավարում էր Էդուարդ Լինտերը։
Շտրենցն ու Լինտները մեղադրվում են կաշառակերության և ԵԽԽՎ պատվիրակների կաշառման մեջ։ Երրորդ կասկածյալը մեղադրվում է Ադրբեջանից վճարումներ ստանալու համար հատուկ ստեղծված ընկերությանը բանկային հաշիվներ տրամադրելու մեջ: Նրան կասկածում են փողերի լվացման մեջ։
Դատախազների խոսքով՝ Լինտները, որը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ էր, մեղադրվում է 2008-ի և 2016-ի միջև ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից մոտ 4 մլն եվրո ստանալու մեջ:
Այդ գումարի մի մասը քաղաքական գործիչն իրեն թողել է որպես վարձատրություն, իսկ մի մասը բաժանել է ԵԽԽՎ մյուս անդամներին, պնդում են դատախազները։ Դրա համար վեհաժողովի պատվիրակները պետք է ԶԼՄ-ներում դրական պատմեին Ադրբեջանի ընտրությունների մասին և դեմ հանդես գային երկրի քաղբանտարկյալների ազատ արձակմանը։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին Մարսելի Ֆարոյի պալատը զարդարվել է ՀՀ դրոշի գույներով
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Մարսելի Ֆարոյի պալատն ապրիլի 23-ին զարդարվել է հայկական եռագույնի գույներով, հայտնում է քաղաքապետարանը։ «Ի հիշատակ...