Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:11

Միացյալ Թագավորությունը պաշտոնապես լքել Է Եվրամիությունը

Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս է եկել Եվրամիությունից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը տեղական ժամանակով ուղիղ 23:00-ին ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցությունը, որը տևեց 47 տարի, պաշտոնապես ավարտվել է: Այսպիսով, իրականացվել է բրիտանացիների կամքը, որոնք 2016 թվականի հանրաքվեում 1,3 մլն ձայների առավելությամբ (52 տոկոս՝ 48 տոկոսի դիմաց) հանդես են եկել ԵՄ-ից դուրս գալու օգտին:

Brexit-ի հազարավոր կողմնակիցներ հավաքվել են Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանական հրապարակում։ Նրանք աղմկում էին, ծածանում Բրիտանական դրոշները, միմյանց բաժանում «Երջանիկ օր, Brexit» գրությամբ կրծքանշաններ։ Կառավարական շենքերը լուսավորվել են ազգային դրոշի գույներով՝ կապույտ, կարմիր և սպիտակ։

Ի դեպ, Մեծ Բրիտանիայում ամենուր չէր տոնական տրամադրություն տիրում։ Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում կառավարության շենքը այդ օրը լուսավորվել է կապույտ և դեղին գույնով, քանի որ շոտլանդացիների 60 տոկոսը 2016 թվականի հանրաքվեում դեմ է քվեարկել Brexit-ին:

ԵՄ-ից պաշտոնական դուրս գալուց մեկ ժամ առաջ վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով:

«Ամենակարևոր բանը, որ այսօր պետք է ասել, այն է, որ դա ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Սա այն պահն է, երբ լույսը բացվում է, վարագույրը բարձրանում է՝ նոր գործողություն սկսելու համար: Դա, հնարավոր է, ազգային թարմացման և փոփոխության պահ է», — հայտարարել է բրիտանական կառավարության ղեկավարը։

Իր ելույթում Ջոնսոնը նշել է երկրի տարբեր տարածաշրջանների հավասար զարգացումն ապահովելու անհրաժեշտությունը:

«Սա նոր դարաշրջանի արշալույսն է, որտեղ մենք այլևս չենք համաձայնի, որ ձեր և ձեր ընտանիքների կյանքում հնարավորությունները կախված լինեն այն բանից, թե երկրի որ մասում եք ապրում։ Սա այն պահն է, երբ մենք սկսում ենք միավորվել և դուրս գալ նոր մակարդակի», – ասել է նա։

Եվրամիությունից պաշտոնական դուրս գալուց հետո ուժի մեջ է մտել անցումային շրջանը, որը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս ժամանակահատվածը հատուկ համաձայնեցված էր՝ ցնցումներից խուսափելու համար, որոնց կարող են հանգեցնել Brexit-ը: Այս ընթացքում կողմերը պետք է համաձայնեցնեն ապագա համակեցության և փոխգործակցության բոլոր պայմանները, նախ և առաջ փորձեն ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+