Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից շաբաթ երեկոյան մեկ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։
«Օդային տագնապի ազդանշանների գործարկման մասին հաղորդագրությունից հետո (Իսրայելի հարավում) տեղեկացնում ենք, որ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մեկ հրթիռ», — ասված է իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ: Ավելի վաղ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օդային տագնապի ազդանշանները հնչել են այն շրջաններում, որոնք գտնվում են պաղեստինյան անկլավի հետ սահմանին՝ բնակիչներին նախազգուշացնելով հնարավոր հրթիռակոծության մասին:
Իսրայելական Kan պետական ռադիոյի տվյալներով՝ հրթիռը պայթել է անապատային տեղանքում։ Տուժածների կամ հասցված վնասի մասին տեղեկություններ չկան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







