Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած ծրագրերը՝ «դարի գործարքը», չի համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի դրույթներին։ Այս մասին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուսաալիքի եթերում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մենք տեսնում ենք պաղեստինցիների արձագանքը։ Մենք տեսնում ենք մի շարք արաբական պետությունների արձագանքը, որոնք համակարծիք են պաղեստինցիների հետ այս ծրագիրը չընդունելու հարցում»,- ասել է Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ միևնույն ժամանակ, Պաղեստինի և մի շարք արաբական պետությունների արձագանքը «ստիպում է մտահոգվել» Թրամփի առաջարկած ծրագրի կենսունակության մասին:
«Անզեն աչքով երևում է, որ այդ պլանի որոշ դրույթներ այնքան էլ չեն համապատասխանում անվտանգության խորհրդի բանաձևի դրույթներին»,- ընդգծել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին .Նեթանյահուի ներկայությամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց իսրայելապաղեստինյան հիմնախնդրի կարգավորմանը միտված իր վարչակազմի հեղինակած ծրագիրը՝ «Դարի գործարքը»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







