Թուրքական ինքնաթիռները չեն խախտել Սիրիայի պետական սահմանը և հարվածներ չեն հասցրել սիրիական կառավարական զորքերի դիրքերին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի հաղորդագրության մեջ, որը տարածվել է երկուշաբթի օրը։
«Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Սիրիայի պետական սահմանը չեն խախտել, սիրիական զորքերի դիրքերին հարվածներ չեն գրանցվել», — ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական գերատեսչության տվյալներով՝ Թուրքիայի զինվորականները Սիրիայի զորքերի գնդակոծության տակ են հայտնվել այն պատճառով, որ չեն զգուշացրել ՌԴ-ին Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրենց տեղաշարժերի մասին:
Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը նաև հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ մի քանի թուրք զինծառայողներ վիրավորվել են Իդլիբի Սարակիբ բնակավայրի շրջանում իրենց դիրքերի գնդակոծման հետևանքով, զոհվածների մասին չի հաղորդվում:
«Ըստ առկա տեղեկությունների՝ մի քանի թուրք զինծառայողներ վիրավորվել են։ Կազմակերպվել են միջոցառումներ՝ վիրավորներին Թուրքիայի տարածք տարհանելու ուղղությամբ», — ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







