Միացյալ Նահանգները դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին փետրվարի 6-ին արտահերթ նիստ անցկացնելու համար՝ քննարկելու իսրայելա-պաղեստինյան կարգավորման ամերիկյան պլանը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնում է համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Կքննարկվի Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման ԱՄՆ-ի կողմից առաջ քաշված պլանը»,-նշում է աղբյուրը։ Հանդիպմանը կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Կուշները։
Նիստի ձևաչափը դեռևս պարզ չէ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պաղեստինը մտադիր է ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին սեփական բանաձևի տարբերակը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ պլանի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







