Մահացել է Քենիայի նախկին նախագահ Դանիել արապ Մոին, ով երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1978-2002 թթ., փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը։
Քենիայի նախկին նախագահը մահացել է 95 տարեկանում: Արապ Մոիի մահվան մասին քենիական հեռուստատեսության եթերում հայտարարել է պետության այժմյան ղեկավարը՝ Ուհուռու Քենիատան։
Մահվան ճշգրիտ պատճառը չի նշվում, սակայն գործակալությունը նշում է, որ Քենիայի նախկին առաջնորդը մեկ ամսից ավելի անցկացրել է հիվանդանոցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







