Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի օրը սիրիական Իդլիբ ռազմական օգնության ուղարկումը բացատրել է դիտակետերի ամրացմամբ։ Ներկայումս նահանգի տարածքում գործում են թուրքական բանակի 12 դիտակետեր։
«Մենք Իդլիբում մեր զինվորականների գնդակոծությանը պատասխանել ենք պատշաճ կերպով և կշարունակենք նույն կերպ վարվել։ Սիրիական Իդլիբ ռազմական օգնության տեղափոխումը նախատեսված է մեր դիտակետերի ուժեղացման համար», -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ընդգծել է նա։
Սիրիական բանակի արագ առաջխաղացումը ռազմաճակատի այդ հատվածում առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը, որն աջակցություն է ցուցաբերում կառավարական զորքերին դիմակայող գրոհայիններին: Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ թուրքական 195 միավոր մարտական տեխնիկա, ներառյալ զրահամեքենաներ և տանկեր, ինչպես նաև զինամթերքով բեռնատարները, կիրակի օրը հատել են Սիրիայի հետ սահմանը: Երկուշաբթի Իդլիբ նահանգ է մեկնել ևս մեկ զինվորական շարասյուն։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան Ռուսաստանի հետ համատեղ ջանքեր է գործադրում Իդլիբում լարվածությունը թուլացնելու համար։
«Մենք ձգտում ենք վերջ դնել այդ հակամարտություններին (Սիրիայում) Ռուսաստանի հետ միասին։ Մենք չենք կարող համակերպվել մեր վրա հարձակումների հետ, այդ կապակցությամբ անհրաժեշտ պատասխան ենք տվել Իդլիբում և կշարունակենք նույն կերպ վարվել», — հայտարարել է նա:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան «ցանկանում են որքան հնարավոր է շուտ հաստատել հրադադարի մշտական ռեժիմ և ապահովել կայուն քաղաքական կարգավորման հնարավորություն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







