ԱՄՆ Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն փետրվարի 4-ին քննադատել է սիրիական Իդլիբում թուրքական հենակետերի հրետակոծումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Փետրվարի 3-ին թուրքական դիտորդական հենակետերի հրետակոծումը Ասադի ռեժիմի կողմից իրավիճակի լարման լրջագույն վտանգ է և հետևում է դաժան հարձակումների, որոնք ազդում են քաղաքացիական, մարդասիրական կազմակերպությունների և ենթակառուցվածքների աշխատակիցների վրա։ Մենք աջակցում ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին՝ Թուրքիային, և նրա պաշտպանական պատասխան գործողությունները»,-ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Միացյալ Նահանգները քննադատում է Իդլիբի բնակիչների ուղղությամբ Ասադի ռեժիմի, Իրանի, Ռուսաստանի և Հեզբոլլահի կողմից անընդունելի և դաժան հարձակումները։ «Ասադի ռեժիմի, Իրանի, Ռուսաստանի և Հեզբոլլահի դաժան գործողությունները խոչընդոտում են Սիրիայի հյուսիսում հրադադարի ռեժիմի հաստատմանը»,-ասել է Պոմպեոն՝ կոչ անելով դադարեցնելու հարձակումները և հաստատելու խաղաղություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևին համապատասխան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







