C-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը Հնդկաստանին կհասնի մինչև 2021 թվականի վերջը ՝ ժամանակացույցի համաձայն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխտնօրեն Վլադիմիր Դրոժովը ՝ հնդկական Լաքնաու քաղաքում Defexpo 2020 սպառազինությունների միջազգային ցուցահանդեսում, փոխանցում է finanz.ru-ն։
Նշենք, որ 2018 թվականի հոկտեմբերին Մոսկվան և Նյու Դելին պայմանագիր են C-400 համալիրների հինգ խմբաքանակ մատակարարելու մասին՝ ավելի քան 5 մլրդ դոլար արժողությամբ: Ռուսաստանը C-400-ների մատակարարումը նախատեսում է ավարտել 2025 թվականի առաջին կեսին:
Դրոժովը նշել է նաև, որ C-400-ների կիրառման համար հնդիկ մասնագետների ուսուցումը կսկսվի մինչև 2021 թվականը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







