ԱՄՆ Կոնգրեսի Սենատը նախագահ Դոնալդ Թրամփին արդարացրել է իմփիչմենթի գործով մեղադրանքի առաջին և երկրորդ հոդվածներով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իշխանության չարաշահման և Կոնգրեսի գործունեության խոչընդոտների ստեղծման մեջ նախագահին մեղավոր ճանաչելու համար անհրաժեշտ էր հավաքել ձայների առնվազն երկու երրորդը (67 մանդատ): Սակայն անցած դատավարության արդյունքում երկու քվեարկությունների ընթացքում դա տեղի չունեցավ։ Սենատի որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Մեղադրանքի առաջին հոդվածի դեմ (իշխանության չարաշահում) արտահայտվել են 52 սենատորներ, կողմ՝ 48 — ը։ Երկրորդի դեմ՝ 53 օրենսդիր, կողմ՝ 47։ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, սենատոր Միթ Ռոմնին (Յուտայի նահանգից) դարձել է միակ Հանրապետականը, որը պաշտպանել է մեղադրանքի առաջին հոդվածը: Նա դարձել է ամերիկյան պատմության առաջին սենատորը, որը քվեարկել է իր կուսակից նախագահին իշխանությունից հեռացնելու օգտին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







