Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինը չի կարողացել Լոնդոնի դատարանին բացատրել այն միջոցների ծագումը, որոնով նա տուն է գնել, հաղորդում է Tatler-ը:
Զամիրա Հաջիևան Լոնդոնի հեղինակավոր շրջանում 11,5 մլն ֆունտ արժողությամբ տուն է գնել, ինչպես նաև գոլֆի ակումբ՝ Բերքշիրի կոմսության Ասկոտի կողքին՝ 10,5 մլն ֆունտ արժողությամբ:
Այս գործում քննիչներին կասկածելի է թվացել նաև այն փաստը, որ վերջին 10 տարում Հաջիևան հսկայական գումար է ծախսել (16 մլն ֆունտ) միայն Harrods հանրախանութում:
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, այժմ Զամիրա Հաջիևան 28 օր ունի նոր բողոք ներկայացնելու կամ Մեծ Բրիտանիայի հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությանը (NCA) անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու համար: Դեռ 2018 թվականին Զամիրային ձերբակալել են, հետո գրավի դիմաց ազատ արձակել։ Ադրբեջանի իշխանությունները 2019 -ին փորձել են հասնել Հաջիևայի արտահանձնմանը, սակայն խնդրագիրը մերժվել է։
Եթե Զամիրա Հաջիևան անտեսի դատարանի որոշումը, նրա ունեցվածքը կառգրավվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







