Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը շաբաթ օրը Գազայի հատվածում գնդակոծել են ՀԱՄԱՍ արմատական պաղեստինյան շարժման երկու դիրքերը՝ ի պատասխան նույն օրը Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռի արձակման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր՝ փետրվարի 8-ին, Իսրայելի տարածք Գազայի հատվածից հրթիռ է արձակվել ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը որոշ ժամանակ առաջ կրակ են արձակել Գազայի հատվածի հյուսիսային հատվածում ՀԱՄԱՍ – ի երկու ռազմական հենակետերի վրա», – ասված է հաղորդագրության մեջ:
Նախորդ անգամ Գազայից պաղեստինցի արմատականները հրթիռակոծության էին ենթարկել հրեական պետության տարածքը փետրվարի 1-ին: Հաջորդ օրը Իսրայելի ՌՕՈՒ կործանիչներն ու ուղղաթիռները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի մի քանի ռազմական թիրախների։
ԵՄ-ն հայտնել Է Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագրի վերանայման մասին՝ Գազայի իրավիճակի պատճառով
Եվրամիությունը կվերանայի Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրը, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո հայտնել Է դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է...