Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 37,1 հազարի, մահացել է 811 մարդ: Այս մասին հայտնում է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն ՉԺՀ համապատասխան դեպարտամենտի տվյալների՝ Չինաստանի տարածքում վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 2,6 հազարով, մահացածների թիվը՝ 89-ով: Առողջացել և բժշկական հաստատություններից դուրս է գրվել ավելի քան 2,6 հազար մարդ։ Նշվում է, որ թոքաբորբով հիվանդների 37,1 հազար դեպքերից 6188-ը ծանր են ։
Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր, որ Չինաստանում կորոնավիրուսային թոքաբորբից մահացածների թիվը կազմել է 803: Գործակալության տվյալներով ՝ վերջին մեկ օրվա ընթացքում Հուբեյ նահանգում՝ հիմնականում համաճարակի օջախում, վարակվածների թիվն ավելացել է 2147-ով, 81 մարդ մահացել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







