Բելառուսը Ռուսաստանից խնդրել է նվազեցնել «Բել» ատոմային էլեկտրակայանի կառուցման համար տրամադրված վարկի տոկոսադրույքը, ինչպես նաև հետաձգել ժամկետները և ընդլայնել դրա վճարման ժամկետները՝ հաշվի առնելով կայանի շահագործման պլանային ժամկետների փոփոխությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, հայտարարել է Բելառուսի առաջին փոխվարչապետ Դմիտրի Կրուտոյը, փոխանցում է«ՌԻԱ Նովոստի»-ն։
Պաշտոնյան նշել է, որ ատոմակայանի կառուցման ֆինանսավորման թեմայով բանակցությունները պետք է կայանան երկու երկրների կառավարությունների մակարդակով:
Կրուտոյը նշել է նաև, որ ուրբաթ օրը Սոչիում կայացած ՌԴ-ի և Բելառուսի նախագահների հանդիպման ժամանակ քննարկվել է ԲելԱԷԿ-ի կառուցման ֆինանսավորման հարցը և պայմանավորվածութուններ են ձեռք բերվել։
ԲելԱԷԿ-ը կառուցվում է Գրոդնսկի մարզում: Ատոմակայանի կառուցման համար ընտրվել է նոր սերնդի «երեք պլյուս» կայանի տիպային ռուսական նախագիծը՝ բարելավված տեխնիկատնտեսական ցուցանիշներով, որոնք համապատասխանում են անվտանգության գերժամանակակից նորմերին, բնապահպանական և սանիտարահիգիենիկ օրենսդրության պահանջներին: ԱԷԿ-ը բաղկացած կլինի երկու էներգաբլոկներից։ Առաջին էներգաբլոկը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ եռամսյակում, իսկ երկրորդը՝ 2021 թվականին։
Փեզեշքիանն ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու օրենքը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ստորագրել է համապատասխան օրենք, ըստ որի Թեհրանը դադարեցրել է համագործակցությունն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ,...