Թուրքիայի զինված ուժերը խոցել են սիրիական բանակի 101 թիրախ՝ ի պատասխան Իդլիբում հրետակոծության։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն Թուրքիայի ՊՆ-ի հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ գնդակոծվել է սիրիական բանակի 115 թիրախ, խոցվել է 101 թիրախ, այդ թվում ՝ ոչնչացվել է երեք տանկ և խոցվել է մեկ ուղղաթիռ՝ հավելելով, որ շարունակվում են հարվածները։
Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր սիրիական զորքերի կողմից դիտակետի հրետակոծման հետևանքով 5 թուրք զինվորների զոհվելու և ևս 5 թուրք զինվորների վիրավորվելու մասին:
Անցած շաբաթ Թուրքիան Իդլիբի դեէսկալացիայի գոտում դիտարկման էր ուղարկել հատուկ նշանակության ուժեր։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ փետրվարի 4-ին հայտարարել էր, որ Անկարան չի լքի Իդլիբը և պատրաստվում է ամրապնդել այդ հատվածում իր դիրքերը։
Էրդողանն այդ ժամանակ հայտարարել էր, որ Թուրքիայի պատասխան գործողությունների զոհ է դարձել 76 սիրիացի զինվոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







