Սիրիական բանակը 2012 թվականից ի վեր առաջին անգամ վերադարձրել է վերահսկողությունը Մ-5 (Հալեպ-Դամասկոս) ռազմավարական մայրուղու ողջ երկարությամբ: Այս մասին հայտնում է EADaily-ն՝ վկայակոչելով Լոնդոնում գտնվող «Սիրիայում մարդու իրավունքների խախտումների դիտարկման կենտրոնին»։
Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցվող կառավարական զորքերը երեքշաբթի առավոտյան հետ են մղել «Հայաթ Թահրիր աշ Շամ» իսլամիստական դաշինքի գրոհայիններին ( նրա կազմում առաջատար դեր է խաղում «Ջեբհաթ Ֆաթհ աշ Շամ» ահաբեկչական խմբավորումը, նախկին «Ջեբհաթ ան Նուսրա») Հալեպի արևմտյան արվարձանում իրենց կողմից վերահսկվող վերջին Մ-5 մայրուղու հատվածից: Ներկայում Բաշար Ասադի ուժերը վերահսկում են ամբողջ ավտոմայրուղին, որը միացնում է Արաբական Հանրապետության երկու խոշորագույն քաղաքները:
Նախքան Սիրիայում պատերազմի սկսվելը, Մ-5 մայրուղին հիմնական առևտրային երթուղին էր, որը Թուրքիային կապում էր Հալեպի գործարար կենտրոնի, Դամասկոսի մայրաքաղաքի և Լիբանանի ու Հորդանանի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







