Չինաստանում փետրվարի 12-ի առավոտյան կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 44,6 հազարը, 1113 մարդ մահացել է, ապաքինվել՝ 4740-ը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի հայտարարությունը։
Երեքշաբթի հաղորդվել էր ավելի քան 42,6 հազար վարակվածների, 1016 զոհերի և 3996 ապաքինվածների մասին: Թարմացված տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսից մահացության պաշտոնական ցուցանիշը կազմում է 2,49 տոկոս:
Վարակվածների թվով առաջին տեղն զբաղեցնում է Հուբեյ Կենտրոնական նահանգը. այնտեղ գրանցվել է 33,3 հազար վարակակիր, որոնցից 1068-ը մահացել են, ապաքինվել է 2639 մարդ: Այնուհետև հաջորդում է Գուանդուն նահանգը (հարավ), որտեղ հիվանդացել են ավելի քան 1,2 հազար բնակիչներ, Հենանը (Կենտրոն) և Չժեցզյանը (արևելք)։ Այդ Նահանգներից յուրաքանչյուրում գրանցվել է վարակման շուրջ 1,1 հազար դեպք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







