Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը նախատեսված է կիրակի օրը՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ-ին կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումն Իդլիբ նահանգում և մինչև փետրվարի վերջ հեռանա թուրքական դիտակետերից՝ հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխանով:
2017 թվականի մայիսին Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից Աստանայում (այժմ ՝ Նուր — Սուլթան) կայացած բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Սիրիայում ապաԷսկալացման չորս գոտիներ են ստեղծվել: Նրանցից երեքի տարածքը 2018 թվականին անցել Է Դամասկոսի վերահսկողության տակ։ Չորրորդ գոտին, որը գտնվում է Իդլիբ նահանգում և հարևան Լաթաքիա, Համա ևՀալեպ նահանգների մասերում, նախկինի պես ենթակա չէ հանրապետության կառավարությանը: Ընդ որում, դրա մեծ մասը զավթվել է «Ջեբհաթ ան Նուսրա» կազմակերպության ահաբեկիչների կողմից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







