Կրեմլը վստահ է, որ Թուրքիան կապահովի այդ երկրում աշխատող բացարձակապես բոլոր ռուսների անվտանգությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է մեր դեսպանի շուրջ ստեղծված իրավիճակին, ապա մենք չենք կասկածում, որ թուրքական կողմը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Ռուսաստանի դեսպանի և ռուսական ընկերությունների աշխատակիցների անվտանգության ապահովման համար՝ համապատասխան երկկողմ հարաբերությունների ոգուն և Վիեննայի կոնվենցիային»,-ուրբաթ լրագրողներին հայտարարել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը սպառնալիքներ է ստանում սիրիական Իդլիբ նահանգում իրավիճակի սրման պատճառով, ինչի կապակցությամբ թուրքական իշխանությունները ուժեղացրել են Անկարայում Ռուսաստանի դեսպանատան անվտանգության ապահովման միջոցառումները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







