Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +6°
  • Երևան+6°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 17:59
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել

ԱՄՆ Կապիտոլիումի մոտ զինված քաղաքացի է հայտնվել

Վաշինգտոնում Կապիտոլիումի շրջանում մի քանի շենք են տարհանել, քանի որ Կոնգրեսի գրադարանի մոտ կայանված սև պիկապով տղամարդը ոստիկանությանը սպառնացել է, որ ռումբ ունի և կարող է պայթեցնել այն: Այս մասին հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանության հայտարարությունը։

Մարդկանց տարհանել են սկսել այն բանից հետո, երբ ոստիկանները ահազանգ են ստացել այն մասին, որ պիկապը կարող է ականապատ լինել: Այնուհետև նրանք վարորդի ձեռքում նկատել են դետոնատորի նման մի առարկա, թեև հետո այդ պնդումները չեն հաստատվել։ Նրա հետ բանակցություններ են ընթանում։

Ոստիկանությունում հայտարարում են ռումբ պայթեցնելու սպառնալիքի շարունակական հետաքննության մասին։ Բաժանմունքի Թվիթերում ասվում է, որ հենց ոստիկանությունը տեղեկատվություն ունենա, որը կարելի է փոխանցել լրատվամիջոցներին, նրանք այն կհայտնեն լրագրողներին:

Ոստիկանության աղբյուրները NBC-ին պատմել են, որ վարորդը ոստիկաններին հաղորդում է գրում մագնիսանշանային տախտակի վրա, որն իր հետ է եղել: Մի քանի ոստիկաններ հեռուստաընկերությանը ասել են, որ մեքենայում ոչինչ չեն նկատել, ինչը հիշեցնում է պայթուցիկ սարք։

Կոնգրեսի որոշ աշխատակիցներ ասում էին, որ սկզբում իրենց խորհուրդ են տվել դուրս չգալ փողոց և թաքնվել աշխատասենյակներում։ AP-ն նշում է, որ այս շաբաթ խորհրդարանում կոնգրեսականներ չկան:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ոստիկանապետի ասել է՝ «մարդիկ անմիջապես տարհանվել են մոտակա շենքերից»։ Նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին և ստորին պալատների օրենսդիրներն այժմ ամառային արձակուրդներին են: «Բայց որոշ շենքերում այդ տեղի, միևնույն է, մարդիկ են աշխատում», — հավելել է նա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+