«Թալիբան» արմատական շարժման առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան հրամայել է ազատել քաղբանտարկյալներին Աֆղանստանի բանտերից:
Ըստ РИА Новости-ի՝ այս մասին հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Քարի Յուսուֆ Ահմադին:
«Երկրի բանտերից կազատվեն բոլոր ցածր և բարձրաստիճան քաղբանտարկյալներին և վաղը կհանձնվեն իրենց ընտանիքներին»,- գրել է Ահմադին Twitter-ում:
Իրավիճակը Աֆղանստանում կտրուկ սրվել է վերջին շաբաթների ընթացքում: Կիրակի օրը լրատվամիջոցներն ու աղբյուրները հայտնեցին, որ ապստամբները վերահսկում են սահմանային բոլոր անցումները: Նույն օրն ավելի ուշ զինյալները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողություն հաստատել նախագահական պալատի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել է, որ լքել է երկիրը «կոտորածը կանխելու համար»: Երկուշաբթի գիշերը «Թալիբանի» քաղաքական գրասենյակի խոսնակ Մոհամմադ Նաիմը հայտարարեց, որ պատերազմն Աֆղանստանում ավարտված է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







