«Թալիբան» շարժման գրոհայինները մտել են Քաբուլի արվարձաններ: Այս մասին հաղորդում Է Associated Press-ը: Գործակալության տեղեկատվության համաձայն, որը վկայակոչում է աֆղան պաշտոնատար անձանց, թալիբները գտնվել են մայրաքաղաքի 3 շրջաններում: Reuters գործակալությունը, վկայակոչելով Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցչին, հայտնել է, որ շարժման գրոհայինները բոլոր կողմերից են: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում Է TACC-ը, «Թալիբան»շարժումն իր մարտիկներին հրամայել է չգրոհել Քաբուլը:
Այd մասին Twitter-ում հայտարարել Է թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը։ Թալիբները նաև հայտարարել են, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից դուրս գալու իրավունք կապահովեն բոլոր նրանց, ովքեր դա կցանկանան: Բացի այդ, «Թալիբան»-ի ղեկավարությունն իր կողմնակիցներին հրամայել է բռնության չդիմել երկրի մայրաքաղաքում: Մինչդեռ Աֆղանստանի իշխանությունները հայտարարել են Քաբուլի վերահսկողության մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Թալիբան»-ի կազմավորումները մինչ այժմ վերահսկում են հարևան պետությունների հետ Աֆղանստանի սահմանի բոլոր հսկիչ-անցագրային կետերը: Թալիբների հարձակման ֆոնին ԱՄՆ-ն օգոստոսի 15-ին սկսել է Քաբուլում իր դեսպանատան աշխատակիցների տարհանումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







