Թուրքիայում հրշեջներին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Հանրապետության տարածքում առաջացած բոլոր անտառային հրդեհները։ Այս մասին հինգշաբթի հայտնել է գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Պակդեմիրլին։
«Մեր երկրում բոլոր անտառային հրդեհները հսկողության տակ են, շարունակվում են սառեցման աշխատանքները», — Twitter-ի իր էջում գրել է նա:
Նրա խոսքով՝ անտառային զանգվածների բռնկման բոլոր 299 օջախները հսկողության տակ են առնվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







