Հունաստանը աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է ապրում՝ Հունաստանի տարբեր շրջաններում 586 հրդեհ է բռնկվել մի քանի օրվա ընթացքում: Այս մասին հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ազգին հղած ուղերձում, փոխանցում է ТАСС-ը։
«Վերջին օրերը մեր երկրի համար ամենածանր օրերից էին վերջին տասնամյակների ընթացքում։ Մենք պայքարեցինք և շարունակում ենք պայքարել կրակի դեմ։ Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Հրդեհները, որոնք առաջացել են աննախադեպ շոգի և երկար ամիսների երաշտի պատճառով, այժմ շատ դժվար է մարել»,-ասել է Միցոտակիսը։
Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







