Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+9°
  • Կապան+8°
  • Սևան+4°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 16:53
Շտապ Աշտարակում շինանյութի խանութի պահեստում հրդեհ է բռնկվել 8 րոպե առաջ

Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորատար ավիաչվերթները

Իրաքն անորոշ ժամանակով դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորատար ավիաչվերթները: Iz․ru-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 7-ին Facebook-ի իր էջում հայտնել է Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։

Ընդ որում, դա չի վերաբերում Բելառուսից Իրաք չվերթներին. դրանք կշարունակվեն: «Իրաքյան ավիաուղիներ» ավիաընկերությունը հստակեցրել է, որ մեկ շաբաթով դադարեցնում է դեպի Մինսկ թռիչքները:

Որոշումը հայտարարվել է Իրաքից անօրինական ներգաղթյալների թվի աճի ֆոնին, որոնք փորձում են բելառուսական սահմանով հասնել Լիտվա: Ինչպես նույն օրը Twitter-ի իր էջում գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, նա ողջունում է Իրաքից Բելառուս ավիաչվերթների դադարեցումը: ԵՄ-ի և Իրաքի շահերից է բխում միգրանտներին քաղաքականության գործիքներ դարձնելու կանխարգելումը և մարդկանց պաշտպանությունը քրեական կառույցների կողմից չարաշահումներից, եզրափակել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը:

Ավելի վաղ այդ օրը Լիտվայի իշխանությունները հայտարարել էին անօրինական միգրանտներին 300-ական եվրո վճարելու պատրաստակամության մասին, եթե նրանք համաձայնեն լքել երկիրը և վերադառնալ հայրենիք: Հուլիսին Լիտվան հայտարարել էր երկրում միգրացիոն ճգնաժամի մասին և մեղադրել Բելառուսին դրա համար պայմաններ ստեղծելու մեջ:

Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի խոսքով ՝ երկիրը Եվրամիության համակողմանի օգնության կարիք ունի, իսկ այն, ինչ տեղի է ունենում Լիտվա-Բելառուս սահմանին, «հիբրիդային հարձակում է Լիտվայի վրա, որը ֆինանսավորում է բելառուսական ռեժիմը»: Միգրացիոն գործընթացները զսպելու համար հուլիսի 9-ին Լիտվայում սկսվել է Բելառուսի հետ սահմանին պատի տեղադրումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+