Մեկուկես մետրանոց ցանցավոր պիթոնը կծել է Ավստրիայի Գրաց քաղաքի 65-ամյա բնակչին, որը նստած էր զուգարանակոնքի վրա: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Տղամարդը, որի անունը չի նշվում, լոգարան է մտել առավոտյան ժամը 6-ի սահմաններում: Այժմ տղամարդը հոսպիտալացվել է աննշան վնասվածքներով:
Ոստիկանությունը կարծում է, որ օձը փախել է հարևան բնակարանից և կոյուղու միջոցով հայտնվել զուգարանում:
Հարևանին, որը 11 օձ ունի, անզգուշությամբ մարմնական վնասվածքներ հասցնելու գործով տեղափոխել են ոստիկանական բաժին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







