Երգչուհի Մարինա Մաքսիմովան, որը հայտնի է МакSим կեղծանվամբ, նախկինի պես միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այս մասին РБК-ին հայտնել է նրա ներկայացուցիչը։
Ինչպես նշվում է, երգչուհու առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։
38-ամյա երգչուհին հունիսի 16-ին գրել էր, որ հունիսի 11-ից մրսածության ախտանիշներ է ունեցել, սակայն կորոնավիրուսի թեստը բացասական է եղել: Երգչուհու խոսքով ՝ նրա վիճակը շարունակել է վատթարանալ, մարմնի ջերմաստիճանը չի նվազել: Ավելի ուշ МакSим-ը տեղափոխվել է հիվանդանոց՝ թոքերի 40% ախտահարմամբ:
Այժմ երգչուհու թոքերի 75 տոկոսն ախտահարված է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







