Չինական «Չժուժուն» մարսագնացը շաբաթ օրը հաջողությամբ իջել է հարթակից և սկսել Մարսի հետազոտությունները, ասված է Չինաստանի տիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:
«Հեռուստաչափիչ տվյալների համաձայն ՝ մայիսի 22-ին Պեկինի ժամանակով ժամը 10:40-ին (Երևանի ժամանակով ժամը 5.40-ին), Չինաստանի տիեզերական գիտության և տեխնիկայի կորպորացիայի (CASC) կողմից մշակված և արտադրված «Չժուժուն» մարսագնացն անվտանգ հեռացել է վայրէջքի հարթակից, հասել Մարսի մակերևույթին և ձեռնամուխ եղել հետազոտությունների», — ասված է հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







