Իտալական Կավրիլիա քաղաքի (Տոսկանա, Արեցո նահանգ) քաղաքապետարանի մոտ տեղադրվել է հայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հեղինակած «Հայոց մայր» հուշարձանը:
Այս մասին հայտնել Է Իտալիայում Հայաստանի դեսպանատունը:
Վիգեն Ավետիսն ապրում և աշխատում է Իտալիայում: Ստեղծագործության մեջ մարմնավորված է մոր կերպարը, որն աշխարհի չորս անկյուններում պաշտպանում է իր զավակներին։ Նշենք, որ «Հայոց մայր» հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







