Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը Լառնակայի քաղաքապետարանին «Գորշ գայլեր» անունը կրող քաղաքի փողոցներից մեկը վերանվանելու առաջարկ է ներկայացրել:
Bozkurt` «Գորշ գայլեր» անունը փոխելու առաջարկի պատճառները ներկայացվել են Լառնակայի փոխքաղաքապետին, որը խոստացել է հարցը բարձրացնել քաղաքապետարանի խորհրդում:
Աղբյուրը նշում է, որ Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը խոստացել է հետևել գործընթացին և արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը:
Հիշեցնենք, որ «գորշ գայլերը» աջ ծայրահեղ ազգայնականների թուրքական կազմակերպությունն է ։ Ստեղծվել է 1960-ական թվականների վերջին գնդապետ Ալփարսլան Թյուրքեշի նախաձեռնությամբ: Հանդիսանում է MHP-ի առավել արմատական թեւը, հավատարիմ է պանթուրքիզմի եւ նեոֆաշիզմի գաղափարախոսությանը: Կազմակերպության գրոհայինները մեղադրվում էին մի շարք սպանությունների եւ ահաբեկչական գործողությունների, այդ թվում ՝ Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ: 2015 թվականից Էրդողանի իսլամիստական կուսակցության ամենամոտ դաշնակիցն է ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







