Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:51

Վիեննայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 2-ի

Վիեննայում հրաձգության հետևանքով տուժած կինը մահացել է ստացած վնասվածքներից, ահաբեկչության զոհերի թիվը հասել է երկու մարդու, РИА новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Միխայել Լյուդվիգ քաղաքի բուրգոմիստրը:

Ավելի վաղ հաղորդվել էր մեկ զոհի մասին։ Ընդ որում, ՆԳՆ-ում ասել են, որ խոսքը «մի քանի զոհերի» մասին է։ Գերատեսչությունը ճշգրիտ տվյալներ չի ներկայացրել։

«Այդ սարսափելի հանցագործությունից հետո, տղամարդու սպանությունից հետո, կին է մահացել։ Դա նշանակում է, որ խոսքը երկու տուժածների մասին է։ 15 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, յոթ ծանր տուժածներին օգնություն է ցուցաբերվել։ Հույս ունեմ, որ նրանք շուտով կկարողանան լքել հիվանդանոցը», — հայտարարել է նա ORF-ի եթերում։

Նախօրեին Վիեննայի կենտրոնում մի խումբ անհայտ անձինք կրակոցներով հարձակումների շարք են իրականացրել, հարձակման օբյեկտներից մեկը, լրատվամիջոցների տվյալներով, սինագոգն է եղել: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ կատարվածը ահաբեկչություն է։ Իրավապահների տվյալներով ՝ մեկ մարդ զոհվել է, մի քանիսը ՝ ծանր վիրավորվել, այդ թվում ՝ ոստիկան, հարձակվողներից մեկը չեզոքացվել է, առնվազն ևս մեկ հարձակվողի են փնտրում: Վիեննայի քաղաքապետը հաստատել է, որ տուժել է առնվազն 15 մարդ, նրանցից յոթը լուրջ վնասվածքներ են ստացել և գտնվում են հիվանդանոցներում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+