Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Подъём» պարբերականին հայտնել է, որ Արցախում պատերազմը դադարեցնելու խնդրանքով կդիմի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա հայտնել է, որ ՌԴ-ից 20 հազար հայ կամավոր է դիմել Արցախ մեկնելու համար․
«Սա Ադրբեջանի և Թուրքիայի պլանավորած լայնամասշտաբ գործողությունն է։ Սա ինչ որ սադիզմ է, բանդիտիզմ, ահաբեկչություն։ Նրանք ուզում են, որ Ղարաբաղում ոչ մի հայ չլինի։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Ինքնաթիռներ, օգնություն, նույնիսկ հումանիտար՝ անհնար է ուղարկել։ Մեզ մոտ մեկ գիշերում 20 հազար մարդ է կամավորագրվել, կխնդրենք ռազմական տրանսպորտ, որպեսզի մարդկանց այնտեղ ուղարկենք։ Եվս մի քանի հարյուր, հազարին մոտ ռուսներ հայտնել են, որ պատրաստ են կամավոր մեկնել Արցախ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







