Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+4°
  • Կապան+3°
  • Սևան−1°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 10:46

Թուրքիայի հետ համագործակցությունը չի անդրադառնա Կիպրոսի հետ երկխոսության վրա. Լավրով

Ռուս-թուրքական համագործակցության խորացումը չի ազդում և չի ազդի Նիկոսիայի հետ Մոսկվայի երկխոսության վրա: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ֆիլելեֆտերոս» թերթին տված հարցազրույցում. փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Կիպրոսի մեր բարեկամներին կցանկանայի հավաստիացնել, որ ռուս-թուրքական համագործակցության խորացումը, տարածաշրջանային հարցերի ուղղությամբ Անկարայի հետ փոխգործակցության անհրաժեշտությունը ոչ մի ձևով չի ազդում և չի ազդի Նիկոսիայի հետ մեր երկխոսության վրա»,- ասել է Լավրովը։

Ռուսական կողմի գնահատմամբ՝ տարածաշրջանում հետագա ապակայունացման իրավիճակ թույլ չտալու քաղաքական կամքն առկա է և՛ Նիկոսիայում, և՛ Անկարայում:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի՝ կա համընդհանուր հարթակ վիճելի հարցերն արդյունավետորեն լուծելու համար՝ Միավորված ազգերի կազմակերպությունը:

«Պատրաստ ենք աջակցել բարիդրացիության հաստատմանը Կիպրոսի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև, բայց, անշուշտ, միայն այն դեպքում, եթե մեզ այդ մասին շահագրգիռ ձևով խնդրեն երկու կողմերը»,- հավելել է Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ այսօր ռուս-կիպրական քաղաքական երկխոսությունը «կրում է բարեկամական և վստահելի բնույթ»:

Նշենք, որ Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 60-ամյակի շրջանակում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+