Անկարան պետք է անհապաղ դադարեցնի հորատման աշխատանքները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և երկխոսություն սկսի Եվրամիության հետ՝ տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու համար։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ։
«Ես կոչ եմ անում թուրքական իշխանություններին անհապաղ դադարեցնել այդ գործունեությունը և ամբողջությամբ և բարեխղճորեն ներգրավվել Եվրամիության հետ լիարժեք երկխոսության մեջ», — ասվում է Բորելի հայտարարության մեջ:
Նաեւ ընդգծվում է, որ «Թուրքիայի այսօրվա հայտարարությունը Կիպրոսի եւ Եգիպտոսի ծովային գոտում Yavuz նավի հորատման աշխատանքների վերսկսման մասին ավելացնում է հետագա լարվածությունը եւ վկայում է Միջերկրական ծովի արեւելյան մասում անվտանգության բացակայության մասին»։
Ավելի վաղ Թուրքիան նոր ծանուցում էր տարածել միջերկրածովյան նավերի նավապետների համար, որը փոխանցվել էր NAVTEX միջազգային ավտոմատացված համակարգի միջոցով:
Ինչպես հաղորդում է «Анадолу»-ն՝ այդ նախաձեռնությունների շրջանակներում օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը թուրքական Yavuz հորատման նավը աշխատանքներ կիրականացնի Կիպրոսից հարավ-արեւմուտքում՝ Ertuğrul Bey, Osman Bey եւ Orhan Bey նավերի հետ համատեղ:
Իր հերթին Կիպրոսը NAVTEX համակարգով միջերկրածովյան նավերի կապիտանների համար ծանուցում է տարածել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները խախտելու մասին: Կիպրական կողմն ընդգծել է, որ խոսքը «Yavuz հորատման նավի եւ նրան ուղեկցող նավերի եւ Կիպրոսի մայրցամաքային օֆշորային նավի չարտոնված եւ անօրինական գործողությունների մասին է»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







