Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 22:06

Էրդողանը հայտարարել Է, որ Թուրքիան կշարունակի երկրաբանահետախուզական աշխատանքները Միջերկրական ծովում

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Միջերկրական ծովում երկրաբանահետախուզական աշխատանքների պլաններից։ ТАСС-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«[Սեյսմոլոգիական նավը] Oruc Reis-ը կշարունակի իր գործունեությունը մինչեւ օգոստոսի 23-ը։ Մենք առանց հապաղելու կպատասխանենք, եթե նրա աշխատանքին որևէ խոչընդոտ ստեղծվի։ Մենք հույս ունենք, որ Հունաստանը կգործի առողջ բանականությանը համապատասխան», — գործակալությունը  մեջբերում է Թուրքիայի նախագահի խոսքը։

Նա նաև հայտարարել է, որ Անկարայի գործողությունները Միջերկրական ծովում «լիովին արդարացված են միջազգային իրավունքի տեսանկյունից»:

Հիշեցնենք, որ Հունաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվել են Էգեյան ծովի հունական ափերի մոտ գազի և նավթի հետախուզում իրականացնելու Անկարայի մտադրությունների պատճառով: Թուրքիան իր Oruc Reis հետազոտական նավը ուղարկել է հունական ծովային տարածք՝ Կաստելորիզո կղզու մոտ՝ սեյսմիկ հետախուզության համար նախատեսված ռազմանավերի խմբի ուղեկցությամբ։ Ի պատասխան՝ Հունաստանն իր զինված ուժերը բերել է մարտական պատրաստության և հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+