Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան+1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Ուրբաթ, Նոյեմբերի 27 21:49

Մեզ ոչ մի արտասահմանյան կառավարություն, ոչ մի միջնորդ պետք չէ. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է, որ երկրում կա Սահմանադրությամբ ստեղծված կառավարություն, իսկ այն երկրները, որոնք ներկայումս փորձում են որպես միջնորդ հանդես գալ, պետք է առաջին հերթին կարգուկանոն հաստատեն իրենց մոտ:

Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության Ռազմավարական կառավարման կենտրոնում կայացած խորհրդակցության ժամանակ, փոխանցում է БЕЛТА-ն։

Բելառուսի ղեկավարը խոսել է ներքաղաքական իրավիճակի մասին: «Դուք ինձանից վատ չգիտեք, թե ինչ է կատարվում երկրում։  Աստիճանաբար սկսում կամ շարունակում են ճոճել իրավիճակը, մեր հասարակությունը։  Հասանք աշխատանքային կոլեկտիվներին։ Ես շատ անգամ խոսել եմ այդ մասին։  Պարզապես ուզում եմ հերթական անգամ ասել, որ դրանից ոչինչ չի ստացվի։  Երկիրը մենք ոչ մեկին չենք տա։ Իրավիճակը մենք կպահենք, — ընդգծել է Բելառուսի առաջնորդը։  — Ես չեմ ուզում ասել, որ ինչ-որ բարության, հանգստության տեղ կա։ Ո՛չ, մենք երբեք չենք հանգստանում: Դուք գիտեք, որ մեր կյանքն այնպիսին է, որ մենք, գտնվելով Եվրոպայի կենտրոնում, միշտ պետք է պատրաստ լինենք ժամանակին պատասխանել ցանկացած մարտահրավերի»։

Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ արտերկրից Բելառուսին ինչ-որ միջնորդություն են առաջարկում, երկրի համար ստեղծում են արտասահմանյան կառավարություն: «Լսե՛ք, մենք ունենք Սահմանադրությամբ ստեղծված նորմալ կառավարություն։ Մեզ ո՛չ մի արտասահմանյան կառավարություն, ո՛չ մի միջնորդ պետք չէ։ Չվիրավորելով այդ հանրապետությունների ղեկավարությանը՝ ես ուզում եմ ասել՝ դուք կարգուկանոն հաստատեք ձեր մոտ», — ասել է նախագահը։

Նշենք, որ զանգվածային ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն` ավելի քան 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+