Մեկ օրում Ռուսաստանի 84 շրջաններում COVID-19-ի 5475 դեպք է գրանցվել, հայտնել են օպերատիվ շտաբից, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
Վարակվածներից 27 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների: Մահացել է 169 մարդ։ Հիվանդանոցներից դուրս է գրվել ևս 8116 հիվանդ։ Բժիշկների հսկողության տակ է մնում ևս 260 621 մարդ։
Նախօրեին հաղորդվել էր 5395 նոր դեպքերի մասին։ Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում գրանցված է 828 990 վարակակիր, անցկացվել է ավելի քան 27,5 միլիոն թեստավորում։ Մեկ օրում Ռուսաստանում մահացել է 169 մարդ COVID-19-ով, ողջ ընթացքում՝ 13 673․ մեկ օրում ՌԴ-ում 8 116 մարդ դուրս է գրվել COVID-19-ից հետո, ամբողջ ընթացքում ՝ 620 333։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







