Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19 5395 նոր դեպք, վարակվածներից 30 տոկոսի մոտ հիվանդությունը ընթանում է առանց ախտանիշների, հայտնել են օպերատիվ շտաբից, փոխանցում է Ռիա Նովոոստին։ Կորոնավիրուսային վարակից մեկ օրում դուրս է գրվել 8888 մարդ, ողջ ընթացքում՝ 612 217 մարդ, մեկ օրում Ռուսաստանում մահացել է 150 մարդ, ողջ ընթացքում՝ 13 504 մարդ։ Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում գրանցվել է 823 515 վարակակիր, որից 13 504-ը մահացել է, 612 217-ը բուժվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







