Կորոնավիրուսի համավարակն աշխարհում նոր թափ է հավաքում. վերջին վեց շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ մոտենալով 16 միլիոնի, մահացածների թիվը գերազանցել է 640 հազարը: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրայեսուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ԱՀԿ-ում հաղորդագրություններ են ստացվել հիվանդության՝ շուրջ 16 միլիոն դեպքերի և ավելի քան 640 հազար մահացածների մասին։ Համավարակը շարունակում է արագանալ», — ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում հիվանդության դեպքերի թիվը գրեթե կրկնապատկվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







