ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին դատապարտել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի դեմ վանդալիզմը։
Twitter-ի իր էջում նա տեղի ունեցածը «խայտառակություն» է անվանել։ «Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դիմակայել ատելությանը, որտեղ էլ այն դրսևորվի։ KZV հայկական դպրոցը Սան Ֆրանցիսկոյում մեր ընտանիքի մի մասն է», — ընդգծել է Փելոսին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Սան Ֆրանցիսկոյում գտնվող հայկական դպրոցի և համայնքային կենտրոնի նկատմամբ վանդալիստական ակտի մասին: Անհայտ անձինք շինության պատերին գրել են ադրբեջանամետ և հակահայկական կարգախոսներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







