Անցնել բովանդակությանը
Ուրբաթ, Նոյեմբերի 27
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+10°
  • Կապան+7°
  • Սևան+5°
  • 360.28 ▼ −0.01
  • 395.37 ▲ +1.32
  • 4.39 ▲ +0.02
  • 139.02 ▲ +0.05
Ուրբաթ, Նոյեմբերի 27 13:01

Սոցցանցերում հայտնել են «Հայկական տուն» խանութի վրա հարձակման մասին

Սոցիալական ցանցերի օգտատերերը հայտնում են Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչների վրա նոր հարձակման մասին:

Մասնավորապես, մոսկվայաբնակ օգտատեր Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ  Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են «Հայկական տուն» խանութի վրա:

«Ականատեսների աչքերով՝ 10 մեքենայով ադրբեջանցիներ են հարձակվել, խանութի տիրոջ գլուխն է վնասվել։ Տեղում են շտապ օգնությունը և իրավապահ մարմինները», — գրել է նա:

Նա նաև տեսանյութեր է հրապարակել դեպքի վայրից:

Թվիթերում հարձակման տեսագրությունն է հրապարակել լրագրող Աբբաս Ջուման: «Հետևորդս է ուղարկել. ջարդում են «Հայկական տուն» խանութը»,- մասնավորապես գրել է Ջուման:

Նշենք, որ РБК-ի տեղեկություններով՝ միջադեպը
տեղի է ունեցել «Հայկական տուն» ռեստորանի մոտակայքում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների միջև ծեծկռտուքի փաստով: Նշվում էր, որ գործը հարուցվել է խուլիգանության և կողոպուտի հիմքով, ներկայում 25 մարդ է ձերբակալվել:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  3. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+