ԵՄ-ն երեքշաբթի որոշում է ընդունել կրճատել այն երկրների ցանկը, որոնց հետ կարելի է բացել սահմանները 14-ից մինչև 12՝ դրանից բացառելով Սերբիային և Չեռնոգորիային: Այս մասին երեքշաբթի հայտնել Է ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուրը. պաշտոնական որոշումը պետք է հրապարակվի երեկոյան։
«ԵՄ երկրները հասել են փոխըմբռնման, որ անհրաժեշտ է ցուցակից հանել Սերբիային և Չերնոգորիային՝ կապված համաճարակաբանական իրավիճակի վատթարացման հետ։ Պաշտոնական որոշումը կհրապարակվի երեկոյան», — հայտարարել է նա։ Նրա խոսքով՝ անվտանգ երկրների ցուցակի երկրորդ խմբաքանակը պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 15-ից։
Դիվանագետը հավելել է, որ ներկա պահին Բրյուսելում սկսվել է եզրափակիչ հանդիպումը, որտեղ «սպիտակ ցուցակի» երկրորդ խմբաքանակը վերջնականապես կհաստատվի: Ըստ նրա՝ ցուցակի մյուս փոփոխությունները անհրաժեշտ «աջակցություն չեն ստացել»։ Այսպիսով, ցուցակի վերջնական տարբերակը ներառում է Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Ալժիրը, Թունիսը, Մարոկկոն, Ռուանդան, Վրաստանը, Ուրուգվայը:
13-րդ երկիրը, որի հետ սահմանները հնարավոր է բացել, Չինաստանն է, սակայն նրա նկատմամբ ուժի մեջ է մնում փոխադարձության պահանջը, այսինքն՝ Պեկինը պետք է համաժամանակյա բացի սահմանները ԵՄ պետությունների համար, ինչին նա դեռ պատրաստ չէ գնալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







