Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած Ժաննա Բարսեղյանը Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի ծոռնուհին է, ով Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանում ներկայացված ՀՅԴ երեք կանանցից մեկն էր:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ Գերագույն մարմնի ֆինանսատնտեսագիտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գրիգորյանը հղում անելով torontohye.ca կայքին։
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան-հայ գրող, մանկավարժ, հումանիստ, Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ 1919 թվականին ընտրված առաջին երեք կանանցից մեկը:
Առաջին Հանրապետության փլուզմամբ Պերճուհի Պարտիզպանյանը տեղափոխվել է Փարիզ, որտեղ աշխատել է փախստականների հարցերով միջազգային բյուրոյում և շարունակել իր գրական գործունեությունը:
Պերճուհի Պարտիզպանյանը մահացել է 1940 թվականի մայիսի 18-ին Փարիզում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







