Քրդական խմբավորումները հայտարարել են, որ Թուրքիան Իրաքի հյուսիսում ռազմական բազաներ է ստեղծում։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» -ն ՝ վկայակոչելով Al-Arabiya հեռուստաալիքը։
«Թուրքական զորքերը ներխուժում են Իրաքի հյուսիս եւ ռազմական բազաներ ստեղծում», — փեշմերգայի հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:
Դրանում ասվում է նաև, որ թուրքական զորքերը մոտ 20-40 կմ առաջ են անցել Իրաքի հյուսիսում։
Ընդգծվում է, որ թուրքական ներխուժումը Իրաքի ինքնիշխանության կոպիտ խախտում է։
Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքի տարածքում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ նոր գործողություն սկսելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







