Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի Ազգային թանգարանի դիմաց 6 մետրանոց արձան են կանգնեցրել:
«Բժիշկները աշխարհին» անվաmմբ արձանը լատվիացի նկարիչ, քանդակագործ Աիգարս Բիկշեի կողմից է՝ ի նշան երախտագիտության Լատվիայի հասարակությունից աշխարհի բոլոր բուժաշխատողներին ՝ COVID-19 համաճարակի ընթացքում իրենց անձնուրաց ծառայության համար:
Արձանի հերոսը կին բժիշկ է, ով փակ աչքերով դուրս է եկել պրոցեդուրայի սենյակից՝ նախքան իր հաջորդ առաքելությանը նախապատրաստվելը:
Արձանը հիշեցնում է այս դժվարին օրերին առողջապահական համակարգի պատշաճ կառավարման կարևորության մասին:
Reuters-ի հետ զրույցում հեղինակն ասել է, որ 3 ամիս է տևել արձանը կերտելը. նրա համար ոգեշնչման աղբյուր են եղել աշխարհի բժիշկները, որոնք պատրաստ են հերոսական քայլերի իրենց պացիենտների կյանքը փրկելու համար:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







