Մի շարք թուրքական ընկերությունների՝ «Газпром»-ին ունեցած պարտքը կազմում է մոտ երկու միլիարդ դոլար։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնում է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Հաղորդվում է, որ խոսքը 7 մասնավոր ձեռնարկությունների մասին է, որոնք ռուսական ընկերության հետ բնական գազի գնման գործարքներ են կնքել «վերցրու կամ վճարիր» պայմանով: Անցյալ տարի այդ ընկերությունները վերցրել են համաձայնեցված ծավալների 15 տոկոսից պակաս տոկոսը եւ չեն կարողացել կատարել իրենց վճարային պարտավորությունները:
Նշվում է, որ այժմ ձեռնարկությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ ՝ իրավիճակը առանց դատական քննության լուծելու համար։ Ընդ որում պարբերականի աղբյուրները ենթադրում են, որ հարցը քննարկելու են պետական մակարդակով, քանի որ մասնավոր ընկերությունները չեն կարողանա ինքնուրույն մարել պարտքը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







