Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +10°
  • Երևան+10°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+8°
  • Կապան+13°
  • Սևան+4°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 12:56

250 000-ից ավել մարդ է տարհանվել Եվրոպայում բռնկված հրդեհների պատճառով

250 000-ից ավել մարդ է տարհանվել Եվրոպայում բռնկված հրդեհների պատճառով

Ավելի քան 250 000 մարդ ստիպված լքել է իրենց տները՝ Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված խոշոր անտառային հրդեհների պատճառով, հայտնել է The Guardian-ը։

Շուրջ 70 000 բնակիչ տարհանվել է Իսպանիայի կենտրոնական հատվածում, ևս 197 000-ը՝ Ֆրանսիայում, այդ թվում՝ տասնյակ հազարավոր մարդիկ Բորդոյից։

Իսպանիան անտառային հրդեհների պատճառով առաջին անգամ հայտարարել է համազգային նշանակության արտակարգ դրություն։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը տարհանումն անվանել է խաղաղ ժամանակաշրջանում «խոշորագույնը»։

Հարյուրավոր հրշեջներ շարունակում են պայքարել կրակի դեմ։ Հրդեհների տարածմանը նպաստում են շոգի երկարատև ալիքներն ու ուժեղ քամին։ Իսպանիայում երեք խոշոր օջախից երկուսը միավորվել է, իսկ Ֆրանսիայում կրակը մոտեցել է Բորդոյին մոտ 32 կմ-ով։

Իշխանությունները կարգադրել են տարհանել Բորդոյի արևմտյան արվարձանների բնակիչներին։ Ոստիկանությունը շրջել է տներով, իսկ ափամերձ շրջանների որոշ բնակիչներ ստիպված էին նավակներով լքել վտանգավոր գոտին։ Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուի խոսքով՝ Ժիրոնդում հրդեհն այնքան հզոր է դարձել, որ սկսել է ստեղծել իր սեփական օդային հոսանքները։

Օդի որակի վատթարացման պատճառով Իսպանիայի առողջապահության նախարար Մոնիկա Գարսիան Մադրիդի բնակիչներին կոչ է արել դուրս չգալ փողոց, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և ծխի կամ մոխրի առկայության դեպքում դիմակներ կրել։

Վալենսիայի նահանգի Մանիսես քաղաքում բռնկված մեկ այլ հրդեհի հետևանքով տղամարդ է զոհվել։ Նրա մարմինը հայտնաբերվել է ձորակում գտնվող ավտոմեքենայի մեջ։ Մադրիդից արևմուտք բռնկված խոշոր հրդեհների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Տարեսկզբից Իսպանիայում կրակն ավերել էր 130 000 հեկտար անտառ, ինչը մոտ մեկ երրորդով ավելի է տարեկան միջին ցուցանիշից։ Ֆրանսիայում այրվել էր ավելի քան 98 000 հեկտար տարածք, ինչը երկրի Ներքին գործերի նախարարն անվանել էր պատմական ռեկորդ։

Ֆրանսիային և Իսպանիային օգնություն են ուղարկել Խորվաթիան, Չեխիան, Հունաստանը, Իտալիան, Նիդերլանդները, Պորտուգալիան և Սլովակիան։ Եվրամիությունը Ֆրանսիայում գործի է դրել հինգ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, ևս չորս ինքնաթիռ ուղարկել է Իսպանիա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
  6. Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել․ ԶԼՄՆոյեմբերի 18
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+