Ֆրանսիայում հունիսի 22-28-ն ընկած շաբաթվա ընթացքում երկիրը համակած անոմալ շոգի հետևանքով մահացել է ավելի քան 2000 մարդ, TF1 հեռուստաալիքի եթերում հայտնել է երկրի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը:
«Տեղեկատվությունը հիմնված է մահվան վկայականների միայն 60%-ի վրա, ուստի վերջնական թիվը կարող է փոխվել»,- հայտարարել է Ռիստը:
Նա նաև նշել է 45 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում մահացության աճի մասին:
Անոմալ շոգը համակել է եվրոպական երկրների զգալի մասը: Ֆրանսիայում օդերևութաբանական ծառայությունը եղանակային վտանգի բարձրագույն մակարդակ է սահմանել 96 դեպարտամենտից 72-ում:
Ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճանին, իսկ որոշ վայրերում գերազանցել այն: Ծանր իրավիճակ է նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և Հունաստանում:
Վերջին տարիներին անոմալ շոգի ալիքները բազմիցս պատել են Եվրոպան: 2019 թվականի ամռանը Ֆրանսիան վերապրել էր իր պատմության մեջ ամենամահաբեր ջերմային ալիքներից մեկը, որը խլել էր ավելի քան 15 000 մարդու կյանք: 2022 և 2023 թվականներին Հարավային Եվրոպայի երկրները նույնպես բախվել էին ռեկորդային ջերմաստիճանների, ինչը հանգեցրել էր հազարավոր վաղաժամ մահերի, անտառային հրդեհների և առողջապահական համակարգերի գերծանրաբեռնվածության:
Շոգի ներկայիս ալիքը դարձել է եվրոպական աշխարհամասի համար սաստկացող կլիմայական ռիսկերի հերթական հաստատումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



