Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 3089-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լիբանանի առողջապահության նախարարությանը։
«Մարտի 2-ին ռազմական էսկալացիայի սկսվելուց ի վեր՝ զոհված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը հասել է 3089-ի, վիրավորներինը՝ 9397-ի»,- ասվում է նախարարության հրապարակած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Իսրայելն օդային և հրետանային հարվածները շարունակում է Լիբանանի հարավային և արևելյան հատվածներին, որի հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 16 և վիրավորվել 35 մարդ։
Նշվում է, որ փրկարարական խմբերը շարունակում են մաքրել ավերակները մի քանի համայնքում, և զոհերի թիվը կարող է աճել։
Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հակամարտությունը սրվել էր փետրվարի վերջին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել համատեղ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Մայիսի 15-ին Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով։






































